01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 774 նոր դեպք: Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 62 հազար 773: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ կենտրոնի տվյալները, տեղեկացնում է, որ ապաքինվել է 4 հազար 891 մարդ:
«Ռուսաստանում ներկայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվածության 62 հազար 773 դեպք է գրանցվել (+8.2 տոկոս): Վարակի դեպքեր գրանցվել են երկրի 85 շրջաններում: Վերջին մեկ օրում ապաքինվել է 471 մարդ՝ ընդհանուր թիվը դարձնելով 4 հազար 891: Մեկ օրվա ընթացքում մահերի թիվն ավելացել է 42-ով՝ դառնալով 555»,-ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրությունում:
Նշվում է, որ վերջին մեկ օրում արձանագրված նոր դեպքերից 2 հազար 282-ի մոտ՝ 47,8 տոկոս, չեն եղել ախտանշաններ: Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, վարակի աճի տեմպը Ռուսաստանում դանդաղել է մինչև 8.2 տոկոս, Մոկսվայում՝ 6.1 տոկոս: