կարևոր
1913 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 13:18

Իտալիան երկրորդ օրն է, ինչ ռեկորդ է սահմանում կորոնավիրուսից առողջացածների թվով

Իտալիան երկրորդ օրն է, ինչ ռեկորդ է սահմանում կորոնավիրուսից առողջացածների թվով

Իտալիայում երկրորդ օրն է ինչ կորոնավիրուսից առողջացածների ռեկորդային թիվ է գրանցվում, հաղորդում է Ansa գործակալությունը:

24 ժամվա ընթացքում Իտալիայում առողջացել է 2943 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 54543-ի։

Երրորդ օրն է, ինչ հիվանդների քանակությունը պակասում է։

Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 25085 մարդ, որոնցից 437-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում։