կարևոր
1297 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 13:24

Կառավարության որոշմամբ մանկատներում աշխատավարձը կբարձրանա

Կառավարության որոշմամբ մանկատներում աշխատավարձը կբարձրանա

Կառավարության ապրիլի 23-ի նիստում գործադիրը որոշեց ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակում կատարել փոփոխություններ` «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 մլն 358 հազար դրամից 36 մլն 685 հազար դրամը վերաբաշխելով մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով:

Համաձայն ներկայացված նախագծի՝ ընդհանուր մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով ավել, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձի համեմատաբար բարձր լինելու հանգամանքով պայմանավորված, 174.1 հազար դրամ կամ 18.0 հազար դրամով ավել: