կարևոր
1238 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 13:11

ԱՄՆ-ում կատուների մոտ արձանարգվել է COVID-19

ԱՄՆ-ում կատուների մոտ արձանարգվել է COVID-19

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տնային երկու կատվի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնյաները նշել են, որ կատուներն ունեցել են թեթև ախտանշաններ: Ենթադրվում է, որ կենդանիները վարակվել են մարդկանցից իրենց տներում կամ դրանց շրջակա հատվածում: Նշվում է, որ կատուներից մեկի տիրոջ մոտ, կենդանու մոտ վարակի հաստատումից մեկ շաբաթ առաջ, առկա է եղել սուր շնչառական վիրուսային վարակ:

Երկրորդ կատվի տիրոջ մոտ եղել է COVID-19: Տվյալ անձն ունի ևս մեկ կատու, որի մոտ հիվանդության ախտանշաններ չկան: Ապրիլի սկզբին Նյու Յորքի կենդանաբանական այգում առյուծների ու վագրերի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Դրանից բացի, չինացի գիտնականներն Ուհանում 102 կատուների մոտ հայտնաբերել էին կորոնավիրուսի հակամարմիններ: Թեպետ կորոնավիրուսը, ըստ երևույթին, մարդուց անցնում է կենդանուն, սակայն գիտնականները չունեն ապացույց, որ կենդանիները կարող են վարակը փոխանցել մարդուն:

«Մենք չենք ցանկանում, որ մարդիկ խուճապի մատնվեն: Մենք չենք ցանկանում, որ մարդիկ վախենան ընտանի կենդանիներից: Չկա որևէ ապացույց, որ ընտանի կենդանիները կոնկրետ դեր են տանում մարդկանց շրջանում վարակի տարածման հարցում»,-ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակից Քեյսի Բարտոն Բեհրավեշը: