24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 10 քաղաքացի: Այս մասին կառավարության նիստում ասաց Արսեն Թորոսյանը:
«Թոքաբորբով հիվանդները մոտ 230 են, արհեստական օդափոխությանը միացված է 5 մարդ: Նրանցից մեկը բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն, բժիշկներն ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել:
Մնացած մասով կարող եմ ասել, որ աճի տեմպը մոտավորապես նույնն է, երբ նոր դեպքերի թիվը բաժանում ենք ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու մասին: Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթեւ ձեւերը հյուրանոցային պայմաններում պահելու համար»,-նշեց Արսեն Թորոսյանը։