կարևոր
995 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-23 10:29

Վթար՝ Արշակունյաց պողոտայում. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կա տուժած

Վթար՝ Արշակունյաց պողոտայում. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կա տուժած

Ապրիլի 23-ին՝ ժամը 00:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենային:

«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արմեն Կ.-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: