կարևոր
2041 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-23 09:39

Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ՝ ռազմական արբանյակ արձակելու համար

Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ՝ ռազմական արբանյակ արձակելու համար

Իսրայելը դատապարտում է Իրանի կողմից ռազմական արբանյակ արձակելու փորձը և կոչ է անում միջազգային հանրությանը լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Թեհրանի նկատմամբ, ասված է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Իսրայելը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրանական ռազմական արբանյակ արձակելու փորձը»,- ասվում է ապրիլի 22-ին Իսրայելի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Իսրայելի դիվանագետները արբանյակի արձակումը թաքստոց են անվանում Իրանում առաջատար հրթիռային տեխնոլոգիաների՝ միջուկային զենքով հրթիռների զարգացման համար, և համարում են, որ հրթիռի արձակումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձևը։

«Իսրայելը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել արբանյակի արձակումը և լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել իրանական ռեժիմի նկատմամբ՝ հետ պահելու նրան այդչափ վտանգավոր գործունեությունից»,- նշված է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ։