12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Չինաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն օրեցօր նվազում է: Ներկա պահին հիվանդանոցներում են գտնվում ավելի քիչ, քան 1000 պացիենտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի տվյալներին:
Հաղորդվում է, որ վարակվածների 93,2%-ն ապաքինվել է, 5,59%-ը մահացել է:
Համաձայն վերջին տվյալների՝ Չինաստանի ցամաքային հատվաում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 82 798-ի, նրանցից 77 207-ը կամ 93,2%-ն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից:
Համաճարակի սկզբից մինչ օրս Չինաստանի ամբողջ տարածքում, բացի Հուբեյ նահանգից, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 670 դեպք, որոնցից 120-ը մահվան ելքով: Վարակի հետևանքով մահացությունը կազմել է 0,81%:
Ընդ որում, Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 7,68%: