Ապրիլի 22-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել՝ Երևանում: Opel մակնիշի ավտոմեքենայի վարորոդը Թամանցիների փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը: