կարևոր
1305 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 23:50

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր ողբերգական կերպով զոհվել են պատմության այս մութ ժամանակահատվածում. Դագ Ֆորդ

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր ողբերգական կերպով զոհվել են պատմության այս մութ ժամանակահատվածում. Դագ Ֆորդ

Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես նշվում է, որ հայ ժողովրդի հետ սգում են բոլոր նրանց համար, ովքեր ողբերգական կերպով այդ ժամանակ կորցրել են իրենց հարազատներին։

«Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Տորոնտոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման կոմիտեին՝ այս կարևոր իրադարձության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման համար: Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը։ Մենք սգում ենք նրանց համար, ովքեր ողբերգական կերպով զոհվել են պատմության այս մութ ժամանակահատվածում, և հիշում ենք նրանց, ովքեր արտաքսվել են իրենց տներից։ Այս ամենը սուր հիշեցում է հետագա խաղաղության կառուցման անհրաժեշտության մասին, որը զերծ է բռնությունից եւ անարդարությունից: Ես սա ասում եմ ձեզ, որպես նահանգի վարչապետ, որը մեծ նշանակություն է տալիս խաղաղ եւ ներդաշնակ հասարակության ստեղծմանը»,- նշված է հայտարարության տեքստում։