27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի պատասխանատուների հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:
«Հարգելի՛ հայրենակիցներ, Նախօրեին մեկնարկած քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր հանդիպել եմ Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի պատասխանատուների հետ: Կարծում եմ՝ օգտակար երկխոսություն ենք ունեցել երկրի ներքին և արտաքին մարտահրավերների, Արցախի կայուն և անվտանգ զարգացման հարցերի շուրջ:
Բարձր գնահատելով Դաշնակցության դերակատարությունը Արցախի քաղաքական կյանքում և Սփյուռքի հետ համագործակցության տիրույթում՝ հույս եմ հայտնել, որ, անկախ ունեցած դիրքավորումից, պետականաշինության հետագա աշխատանքներում կշարունակենք համատեղ ջանքերի գործադրումը: Ուրախ եմ, որ մեր երկրի առաջ ծառացած հինական հարցերի լուծման վերաբերյալ ունենք ընդհանուր փոխըմբռնում:
Պայմանավորվել ենք շարունակել քաղաքական խորհրդատվությունները»,-գրել է նախագահը: