կարևոր
1531 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-22 22:56

Մասնագիտական պարապմունք 1-ին զորամիավորումում

Մասնագիտական պարապմունք 1-ին զորամիավորումում

Անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու և պատրաստության աստիճանը բարձրացնելու նպատակով ապրիլի 21-ին 1-ին զորամիավորման  հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են գործնական պարապմունք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացազատվել և մարտական վիճակի են բերվել հրետանային միջոցները: Զինծառայողներն առաջադրված խնդիրները կատարել են անթերի և արժանացել  հրամանատարական կազմի բարձր գնահատականին: