կարևոր
1984 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 21:16

ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ճանապարհում են Հայաստանից մեկնող ամերիկացիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․

«Նոր կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով տնից հեռու գտնվող բազմաթիվ մարդիկ անկարող են վերադառնալ հայրենի երկիր, քանի որ դադարեցված են օդային ուղևորափոխադրումները։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում մենք ամեն ինչ արել ենք՝ օգնելու Միացյալ Նահանգներ վերադառնալու ցանկություն ունեցող ամերիկացիներին, ինչպես նաև աշխատել ենք Հայաստանի կառավարության մեր գործընկերների հետ՝ օգնելու Միացյալ Նահանգներում գտնվող հայերին վերադառնալ տուն։

Այս տեսանյութում ներկայացնում ենք մեր փոխդեսպանին ու հյուպատոսական գրասենյակի ներկայացուցիչներին, որոնք գնացել էին «Զվարթնոց» օդանավակայան՝ ճանապարհելու Հայաստանից մեկնող ամերիկացիներին։

Դիտե՛ք այն և իմացե՛ք ավելին այս ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան երկուստեք գոտեպնդող ջանքերի մասին»,-նշված է հայտարարությունում։