կարևոր
932 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-22 20:51

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը ճանաչել ոչ իրավաչափ։

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանները հայտարարել էին՝ նիստում պատրաստվում են ներկայացնել ՀՀ երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Իսկ երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։