կարևոր
1302 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 20:26

35-ամյա տղամարդը էլեկտրոնիկայի խանութից գողացել է բջջային հեռախոսներ. նա բերման է ենթարկվել

35-ամյա տղամարդը էլեկտրոնիկայի խանութից գողացել է 7 բջջային հեռախոս. նա բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվությունից։

Ապրիլի լույս 17-ի գիշերը ոստիկանության Իջեւանի բաժնում էլեկտրոնիկայի խանութից կատարված գողության վերաբերյալ ահազանգ էր ստացվել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ կտրել են խանութ-սրահի ճաղավանդակը, բացել պատուհանը եւ սրահի երկրորդ հարկի տաղավարից գողացել բջջային 7 հեռախոս: Տուժողից ընդունվել էր հաղորդում։

Հանցագործությունը բացահայտելու, գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Համատեղ աշխատանքի արդյունքում հանցագործությունը ապրիլի 21-ին բացահայտվեց։  Ժամը 10.25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Իջեւանի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հեռախոսներն ինքն է գողացել:

Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաեւ գողոնը: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։