կարևոր
1602 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 19:01

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 29 միլիարդ 900 միլիոն դրամ

Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ եւ մոտավորապես 639 հազար 592 ընտանիք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

«Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 29 միլիարդ 900 միլիոն դրամ»,-գրել է նա: