1252 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 18:58

«Փյունիկի» ֆուտբոլիստները թեստավորվել են

«Փյունիկի» ֆուտբոլիստները թեստավորվել են

Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող «Փյունիկ» ակումբի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

Այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: «Փյունիկի» գլխավոր թիմի ֆուտբոլիստները և ադմինիստրատիվ կազմը կորոնավիրուսի թեստավորում են անցել: Բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական: Ապրիլի 23-ին թիմը կվերսկսի մարզումները՝ 2 տարբեր խմբերով և ժամերի:

Նախօրեին «Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը ևս հանձնել էին ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, բոլորի պատասխանները նույնպես եղել են բացասական։  Ավելի վաղ  ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:  ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները: