24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ապրիլի 22-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուղեծիր է արձակել իր առաջին ռազմական «Նուռ» (լույս) անունը կրող արբանյակը: Այս մասին հայտնում է razm.info-ն:
Արձակման բարեհաջող ընթացքի մասին հայտնել են ԻՀՊԿ-ն և Իրանի հաղորդակցության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարը: Նշվում է, որ արբանյակը արձակվել է «Ղասեդ» հրթիռով և տեղակայվելու է ուղեծրում՝ երկրի մակերևույթից 425կմ բարձրության վրա: Բուն արբանյակի կարողությունների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Դատելով հրապարակված տեսանյութից՝ հրթիռը արձակվել է Թեհրանից շուրջ 330կմ արևելք ընկած Շահրուդի հրթիռների փորձարկման և արձակման կենտրոնից:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Իրանը ձախողել էր ուղեծիր հասցնել «Զաֆար-1» կապի արբանյակը, որը արձակվել էր «Սիմորղ» հրթիռով: 2019-ի օգոստոսին կոսմոդռոմում պայթել էր «Սաֆիր» հրթիռը, որը ուղեծիր էր բարձրացնում «Նահիդ» կապի արբանյակը: Նախորդ տարվա ձախողվել էր հունվարին լուսանկարահանող «Փայամ» արբանյակը հասցնել ուղեծիր: