27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Մադրիդի «Ռեալ»-ի կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել MLS-ում:
Այս մասին գրում է Goal-ը: Ամերիկյան Մայամի քաղաքի «Ինտեր» ակումբը, որը պատկանում է Անգլիայի ազգային թիմի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմին, հետաքրքրված է Խամեսի Ռոդրիգեսով: Բեքհեմն արդեն խոսել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի կազմում չի տեսնում Ռոդրիգեսին, և ակումբը մտադիր է վաճառել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Ռոդրիգեսը «Ռեալ» տեղափոխվեց 2014 թվականին, սակայն 2017-19 թվականներին վարձավճարով հանդես էր գալիս գերմանական «Բավարիա»-ում: