կարևոր
1358 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 18:43

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՝ Միքայել Մելքումյանի նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՝ Միքայել Մելքումյանի նախագիծը

ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին» օրենքի նախագիծը և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։ Կողմ քվեարկեցին ներկա 107 պատգամավորներն էլ:

Մելքումյանը նշեց, որ նախագծում ներառվել են նաև Կառավարության ներկայացրած առաջարկները:

«Առաջին փոփոխությունը կապված է ժամկետների հետ։ Ապրիլի 20-ը տեղափոխվում է ապրիլի 21՝ կապված հաշվարկային մեխանիզմների հետ։ Եվ երկրորդ․ քանի որ սոցիալական վճարը համատեղված է, ներառվում է եկամտային հարկի մեջ, ուրեմն նաև սոցվճարների հետ կապված պետք է ներառվի կուտակային կենսաթոշակի հետ կապված փոփոխություններ։ Այսինքն՝ տույժի հաշվարկը պետք է իջնի 0,04-ի։ Կարծում ենք՝ այս փուլում կատարվել է այն, ինչ հնարավոր էր կատարել։ Քանի որ այս ճգնաժամային փուլում շատ բարդ է պլանավորել, չգիտենք մեկ կամ մի քանի ամիս հետո ինչ է լինելու, դրա համար կարծում ենք, որ այս ձևաչափը կարելի է հետագայում էլ շարունակել»,- նշեց Մելքումյանը։

Հիշեցնենք, նախագիծը ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել էր այսօր: Նախագծով առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի կրկնակի նվազեցում: