կարևոր
2394 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 18:33

Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժված սրճարանների տեղում տնկվել են ծառեր և թփեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժված սրճարանների տեղում տնկվել են ծառեր և թփեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դեկորատիվ ծառեր է տնկել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից կանաչ տարածքներում, որտեղից արդեն 1 տարի առաջ ապամոնտաժվել էր մի քանի սրճարան։ Այս մասին տեղեկացնում է ՀՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջը։

«Ապամոնտաժված սրճարանների տեղում տնկված թխկենի կարմիրը, գնդաձև կատալպաները, թափվող սակուրաներն ու սզնի ծառատեսակները կզարդարեն Կենտրոնը: Դրանք կգեղեցկացնեն նաև ապամոնտաժված սրճարանների տարածքները»,- նշված է հաղորդագրության մեջ: Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ էր ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որի համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու էր վարձակալության պայմանագրի գործողությունը։ Մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը սկսել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել էր սրճարանների աշխատակիցների դժգոհությունը: Սրճարանի աշխատակիցները փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այնուհետև՝ Թումանյան փողոցը: Ոստիկանությանը մի քանի փորձից հետո հաջողվեց ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից և վերականգնել երթևեկությունը: