կարևոր
2151 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-22 20:17

Գերմանիայում առաջին անգամ թույլատրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում

Գերմանիայում առաջին անգամ թույլատրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում

Գերմանիայում տրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին թույլտվությունը: Այս մասին հայտարարել է Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը. գրում է «Deutsche Welle»-ն:

Դեղամիջոցը ստեղծել է «BioNTech» ընկերությունը: Կլինիկական փորձարկումների նպատակն է պարզել իմունային ռեակցիա առաջացնելու հնարավորությունը: Առաջին փուլին մասնակցում են 18-55 տարեկան 200 առողջ փորձարկվողներ: Երկրորդ փուլում կլինեն նույն տարիքի, սակայն բարձր ռիսկի խմբի մարդիկ: Նշվում է, որ դեղամիջոցի փորձարկումը կդառնա կարևոր շրջան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ճանապարհին: Առաջիկա ամիսներին Գերմանիայում կսկսեն փորձարկել նաև այլ դեղամիջոցներ: