24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցում գրել է, որ Ուկրաինայի նախագահից փոխվարչապետ դառնալու առաջարկ է ստացել: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։
«Նախագահի թիմի հետ միասին ես պատրաստ եմ աշխատել Ուկրաինայի խորհրդարանում և այլ քաղաքական ուժերի հետ, որպեսզի Ուկրաինան այսօրվա համաշխարհային տնտեսական ճգնաժամից նվազագույն կորուստներ կրի:
Ես նաև հույս ունեմ, որ կօգտագործեմ իմ միջազգային փորձը, ներառյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ունեցած իմ կապերը»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում: