29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Այս տարի Սեւան համայնքը ներկայացրել է ճանապարհաշինական երկու սուբվենցիոն ծրագիր, որոնք նախորդ երկու տարիներին իրականացված աշխատանքների օրգանական շարունակությունն են:
Ինչպես տեղեկացնում են Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, այս տարի քաղաքի բարեկարգ փողոցների ու տարածքների ցանկը կլրացնեն Գրիբոեդովի եւ Նալբանդյան փողոցները ու եւս բազմաբնակարան շենքեր տանող 5 բակային ճանապարհներ:
«Ճանապարհաշինական եւս մեկ երկար սպասված ու Սևան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիր այս տարի կյանքի կկոչվի:Ազգային ժողովն ընդունել է Հայաստանի Հանրապետության ու «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի» միջեւ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվեն մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատվածներ, որից մեկը` Մ-4 Ցամաքաբերդ-Գոմաձոր՝ 6,3 կիլոմետրանոց ճանապարհահատվածը կհիմնանորոգվի Սեւան համայնքում։ Փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո առաջիկայում կհայտարարվի նաեւ այս ճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթը։
Սեւան համայնքի Ցամաքաբերդ-Գոմաձոր թաղամասերի ճանապարհաշինական ծրագիրը համայնքի համար ունի առաջնահերթ նշանակություն, որը միաժամանակ տարանցիկ է ու զբոսաշրջության զարգացման լուրջ հայտերից մեկն է համարվում»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանից: