կարևոր
1565 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 17:13

Արցախի ԱԺ ընտրական ցուցակներում հնարավոր փոփոխություններ՝ մինչև մայիսի 4-ը ներառյալ

Արցախի ԱԺ ընտրական ցուցակներում հնարավոր փոփոխություններ՝ մինչև մայիսի 4-ը ներառյալ

Արցախի ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով ԱԺ պատգամավորական մանդատները բաշխելու մասին:

«Ինչպես արդեն հայտարարվել էր, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ս.թ. ապրիլի 7-ի որոշմամբ 2020 թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով ԱՀ Ազգային ժողովն ընտրված է համարվել: Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.

     1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` 16 մանդատ.

     2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` 9 մանդատ.

      3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` 3 մանդատ.

      4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` 3 մանդատ.

      5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` 2 մանդատ:

Իրազեկում ենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու նկատառումներից ելնելով, ԱՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերի դրույթների հաշվառմամբ, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կկազմվի ԱՀ Ազգային ժողովի ընտրված պատգամավորների անվանական ընդհանուր ցուցակը` նորընտիր պատգամավորներին վկայական տրամադրելու համար:

Հետևաբար, նորընտիր Ազգային ժողովում ներկայացված միակ կուսակցությունների դաշինքին և 4 կուսակցություններին առաջարկում ենք գրանցված ընտրական ցուցակներում հնարավոր փոփոխությունների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողով  տեղեկատվություն ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 4-ը ներառյալ»,- տեղեկացնում է Արցախի ԿԸՀ-ն: