27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, հերքում է լուրերն այն մասին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորել է եվրագավաթային խաղերը վերսկսել միայն 2021 թվականին:
Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, ըստ որի` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եվրոպական ֆուտբոլային ասոցիացիային հորդորում է ավարտին հասցնել միայն ներքին առաջնությունները, իսկ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի խաղարկությունները սկսել միայն 2021 թվականից:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտից դադարեցված են եվրոպական բոլոր առաջատար առաջնությունները: Ըստ ամենայնի, թիմերը մարզումային փուլը կսկսեն մայիսից, իսկ առաջնությունները կարող են վերսկսվել մայիս ամսվա վերջին: