կարևոր
1366 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-22 16:46

Նախորդ տարվա ապրիլի համեմատ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3 սանտիմետրով

Նախորդ տարվա ապրիլի համեմատ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3 սանտիմետրով

Նախորդ տարվա ապրիլի 21-ի համեմատ, այս տարվա նույն օրվա տվյալներով, Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3 սանտիմետրով:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի ապրիլի 21-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 44 միլիոն 563 հազար խորանարդ մետր ջուր:

Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում: