Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, սերմացուն գնել եւ տնտեսություններին անվճար բաշխել է «Կամրջակ» սոցիալ -բարեգործական հասարակական կազմակերպությունը:
«Կամրջակ» ՀԿ նախագահ Մարիա Գորիսի եւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի համագործակցության արդյունքում «Կամրջակ»-ի կողմից Գավառի 300 սոցիալապես անապահով ընտանիքների հատկացվեց կարտոֆիլի սերմացու: Յուրաքանչյուր ընտանիք ստացել է 100 կիլոգրամ բարձրորակ սերմացու: Կարտոֆիլի սերմացուների տրամադրումը համայնքում լուծել է նաեւ սերմնացուի վերաթարմացման խնդիր: Օգնությունն ամբողջությամբ բաժանվել է հողօգտագործողից ընտանիքներին, որոնց մեծ մասը բնակվում են քաղաքի Հացառատ եւ Արծվաքար թաղամասերում: Առաջիկա օրերի ընթացքում տնտեսություններում կկատարվի ցանքը, որի աշխատանքներին հետամուտ կլինի համայնքապետարանը: Սա «Կամրջակ» ՀԿ-ի հետ մեր համագործակցության առաջին քայլն է, որը հուսանք, կունենա արդյունավետ շարունակություն»,-նշեց Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը: