Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Հրանտ Շահինյան փողոցից ապրիլի 21-ին, ժամը 17։15-ին բերման են ենթարկել 43-ամյա Արման Հ.-ին։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
43-ամյա տղամարդը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (կանխամտածված սնանկություն) մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։