12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իրանում ապրիլի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1194-ով՝ կազմելով 85 հազար 996: Մահացածների թիվն ավելացել է 94-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 5 հազար 391 մարդ: Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 311 անձ: Այս մասին հայտնում են Իրանում Հայաստանի դեսպանատնից։
Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 148-ով: Այս ընթացքում ապաքինվել է 63 հազար 113 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 377 հազար 396 անձ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։