կարևոր
1634 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-22 15:55

Ինֆեկցիոն կենտրոնի բացումը՝ Նոր Մոսկվայում․ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ինֆեկցիոն կենտրոնի բացումը՝ Նոր Մոսկվայում․ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նոր Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդների համար ինֆեկցիոն կենտրոն է բացվել։

Ստորև ներկայացնում ենք Նոր կլինիկայի առաջին կադրերը․

Рабочие на территории инфекционного центра в Новой Москве

Վորոնովսկու ինֆեկցիոն հիվանդանոցը կառուցել են ռեկորդային ժամկետներում՝ ընդամենը մեկ ամսում։

Мэр Москвы Сергей Собянин (слева) на открытии инфекционного центра в Новой Москве

Նոր կլինիկան ժամանակավոր չէ եւ կշարունակի ծառայել կորոնավիրուսի դեմ պայքարն ավարտվելուց հետո, այս մասին նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Макет инфекционного центра в Новой Москве

Նոր բժշկական կենտրոնն իրենից ներկայացնում է 50 մեկհարկանի շինություններ և 2-3 հարկանի հանրակացարանների 14 բաժանմունք։

Открытие инфекционного центра в Новой Москве

Հիվանդանոցը նախատեսված է 800 մահճակալի համար։ Անհրաժեշտության դեպքում այն կընդլայնվի մինչև 900։

Аппарат компьютерной томографии (КТ) в инфекционном центре в Новой Москве

Կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով։

Коридор заразной зоны в инфекционном центре в Новой Москве

Այստեղ կան վերակենդանացման, ինֆեկցիոն եւ բուժքույրական պալատներ, ինպես նաև անձնակազմի համար հանրակացարաններ։

Демонстрация медицинского оборудования на открытии инфекционного центра в Новой Москве

Հիվանդանոցում աշխատելու են շուրջ հազար մասնագետներ։

Сотрудница на открытии инфекционного центра в Новой Москве

Առաջին հիվանդներին այստեղ արդեն ընդունել են երկուշաբթի օրը։

Сотрудники на открытии инфекционного центра в Новой Москве

Առայժմ կենտրոնը նախատեսում է ընդունել միայն COVID-19 հիվանդներին։

Демонстрация медицинского оборудования на открытии инфекционного центра в Новой Москве

Սակայն, համաճարակի ավարտից հետո, այստեղ բուժում կստանան տարբեր հիվանդներ։