կարևոր
1930 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-22 15:39

Ապրիլի 30-ը 2019թ. ձեռք բերված ավտոմեքենաների` ՊԵԿ ներկայացնելու վերջնաժամկետն է

Ապրիլի 30-ը 2019թ. ձեռք բերված ավտոմեքենաների` ՊԵԿ ներկայացնելու վերջնաժամկետն է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել 2019թ-ին, բայց տարատեսակ պատճառներով չեն մաքսազերծվել 2019թ.-ին, պետք է ներկայացվեն համապատասխան մաքսային մարմին և ստանան պատշաճ ձևակերպում մինչև 2020թ.ապրիլի 30-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ` ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին։