28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել մի նախագիծ, ըստ որի մինչև 2020 թվականի մայիսի 11-ը երկարաձգվում է կարանտինի ժամկետը, սակայն որոշ մեղմացումներով։ Այս մասին տեղեկացնում է «Ուկրինֆորմ»-ը։
Որոշումը կայացվել է ապրիլի 22-ին կայացած կառավարության նիստում:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ուկրաինայում մարտի 12-ին մտցվել է կարանտինային ռեժիմ: Փակվել են կրթական հաստատությունները, առևտրի կետերը: Գործում են մթերային խանութները, դեղատները, բենզալցակայանները, բանկերը: Դադարեցվել է մետրոյի աշխատանքը Կիևում, Խարկովում և Դնեպրում: Արգելվում են միջքաղաքային, միջմարզային ավտոմոբիլային, երկաթուղային հաղորդակցությունները:
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածաների թիվը կազմում է 6 հազար 592 մարդ, մահացածներինը՝ 174: