կարևոր
3978 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 15:21

Իսկ գուցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է. Արփինե Հովհաննիսյան

Քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում մեղադրում է առաջատար դիվանագետ Լավրովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ 

«Իսկ գու՞ցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է, աղջիկներ և տղաներ։ Ասենք, ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ ասենք՝ գրասեղանի։ Նայեք՝ կարևորը վերջում չդառնա զոհասեղանի։ Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու վերջ»,-գրել է Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք՝ 2019 թ. հունիսին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ տեխնիկական պատճառով դեմ է քվեարկել Ռուսաստանի՝ ԵԽԽՎ աշխատանքներին վերադառնալուն: