27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Վրաստանի գյուղական շրջաններում սահմանափակումները մեղմացվում են: Մասնավորապես, թույլատրվում է տեղաշարժը ավտոմեքենաներով: «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ ավտոմեքենաներով տեղաշարժի համար սահմանվել է կոնկրետ ժամանակ՝ առավոտյան` 06:00-08:00-ն, երեկոյան` 18:00-19:00-ն:
Նման որոշումը տեղի իշխանությունները բացատրում են գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անհրաժեշտությամբ և դեպի իրենց հողատարածքներ գյուղացիների տեղաշարժն ապահովելու համար:
Քաղաքներում շարունակում է գործել բոլոր տեսակի ավտոմեքենաներով տեղաշարժի սահմանափակումը, այդ թվում՝ թեթև մարդատարների: Սահմանափակումները նախատեսված են մինչև ապրիլի 27-ը:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 411 է, մահերի թիվը՝ 5: