24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Միացյալ Թագավորությունում ապրիլի 23-ին սկսվում է պատվաստանյութի փորձարկումը: Ենթադրվում է, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը, հաղորդում է «Euronews»-ը։
«Օքսֆորդից մի խումբ գիտնականների ես կփոխանցեմ 20 միլիոն ֆունտ ստերլինգ, կամավորներին և փորձարկումներին մասնակցողներին կարվեն պատվաստումներ, որոնք մշակվել են հենց այդ ինստիտուտում: Մեկնարկը կտրվի հինգշաբթի»,-նշել է նախարարը:
Կառավարությունը մտադիր է, ընդհանուր առմամբ, այդ մասնագետներին հատկացնել 43 մլիոն ֆունտ ստերլինգ:
«Սա դեռ փրկության հույս չէ: Մենք դեռ չգիտեք, թե արդյոք պատվաստանյութը կլինի արդյունավետ այդ ինֆեկցիայի դեմ պայքարում: Մենք պետք է երկու գլխավոր հարցի պատասխան ստանանք՝ որքանո՞վ է այն անվտանգ և պատվաստանյութի ներարկումն ի՞նչ կողմնակի ազդեցություններով կարող է ուղեկցվել»,-ասել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Փոլարդը:
Նշվում է, որ վարակի տարածման դեմ պայքարի կարևոր քայլերից է առավելագույն լայն շրջանակի թեստավորումը: Հաջորդը վարակի պաշտպանության համար նախատեսված միջոցների կիրառումն է, մասնավորապես՝ դիմակներ կրելը: