27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքում է այն տեղեկությունները, թե շուկայում առկա է պարարտանյութի դեֆիցիտ։
Այս մասին Խոջոյանն ասաց ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում։
«Կարծիք կա, որ շուկայում առկա է պարարտանյութի դեֆիցիտ։ Պարարտանյութի դեֆիցիտ չկա շուկայում։ Այսօր տեղեկություն ստացա, որ Հայաստանում արդեն առկա է նաև վրացական պարարտանյութ»,- ասաց Խոջոյանը։
Փոխնախարարը նշեց, որ պարարտանյութի մեծածախ գները տատանվում են 7-8 հազար դրամի սահմաններում։