24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ, Կովկասի բնության հիմնադրամն իր աջակցությունն է ցուցաբերել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ Սևանա լճում և այլ ջրավազաններում ձկնային պաշարների հետազոտման նպատակով ժամանակակից ձայնախորաչափի գործարկման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթի ձեռք բերման համար: Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Աջակցության վերաբերյալ համապատասխան պայմանագիրը կնքվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի միջև: CNF-ի կողմից տրամադրվող աջակցությունը կազմել է 12 հազար 400 ԱՄՆ դոլար: Տրված գումարով ձեռք կբերվի ձկնային պաշարների հետազոտման նպատակով կենտրոնի կողմից գնված ձայնախորաչափի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթը:
Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության շրջանակներում Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության գործում: