կարևոր
1744 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 12:43

Կառավարության հաստատած միջոցառումների շրջանակում 4,7 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկ է տրամադրվել

Կառավարության հաստատած միջոցառումների շրջանակում 4,7 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկ է տրամադրվել

Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման կառավարության հաստատած առաջին և երկրորդ միջոցառումների շրջանակում 20 օրվա ընթացքում գյուղատնտեսական ոլորտին 4,7 մլրդ դրամի վարկ է տրամադրվել։

Այս մասին ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների համաձայն` արդեն ունենք 13 հազարից ավելի հայտադիմում, որի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 27,6 մլրդ դրամ։ Այսօրվա դրությամբ` արդեն հաստատվել է 2 943 հայտ, ընդհանուր` 4,34 մլրդ դրամային արժեքով։ Առաջին միջոցառման շրջանակում, որը նույնպես թույլատրում է գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպություններին մասնակցություն ունենալ այդ ծրագրին, բավարարվել է արդեն 10 հայտ, ընդհանուր` 694 մլն դրամ արժեքով։ 20 օրվա ընթացքում արդեն տրամադրվել է 4,7 մլրդ դրամի վարկ»,- ասաց փոխնախարարը։

Արման Խոջոյանը նշեց, որ 2020թ. հունվարից մինչև մարտի 31-ը գյուղատնտեսական ոլորտում տրամադրվել է 1 638 վարկ, ընդհանուր` 6,8 մլրդ դրամային արժեքով։