կարևոր
1426 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-22 12:17

Ֆրանսիայում կրթական հաստատություններում ուսումնական պրոցեսը կվերսկսի փուլային տարբերակով

Ֆրանսիայում կրթական հաստատություններում ուսումնական պրոցեսը կվերսկսի փուլային տարբերակով

Ֆրանսիայում դպրոցներ ու մանկապարտեզներ երեխաների վերադարձը կսկսվի մայիսի 11-ից: Գործընթացը կկազմակերպվի փուլային տարբերակով:

«Euronews»-ը տեղեկացնում է, որ սկզբում կբացվեն մանկապարտեզները, նախապատրաստական ու տարրական դասարանները: Մայիսի 18-ին դասընթացները կվերսկսվեն քոլեջներում, դպրոցներում: Մայիսի 25-ից սովորական ուսումնական պրոցես կլինի բոլորի համար:

Ուսումնական պրոցեսին վերադառնալու գործընթացի մանրամասները ներկայացրել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն: Նրա խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է աշակերտներին միավորել փոքր խմբերում:

«Մենք պետք է հստակություն մտցնենք անվտանգության միջոցառումների հարցում: Սովորող խմբերը պետք է լինեն ոչ մեծ: Թիվը կարող է տատանվել տարրական ու բարձր դասարանների դեպքում, բայց կարող են լինել 15 հոգուց բաղկացած խմբեր»,-մանրամասնել է նախարարը:

Նորվեգիայում մանկապարտեզները բացվել են ապրիլի 20-ից, սակայն շատ ծնողներ որոշել են, որ ներկայում ճիշտ կլինի երեխաների տանը մնալը՝ չնայած կառավարության այն հայտարարությանը, որ համաճարակը հնարավոր եղավ վերահսկողության տակ պահել: Ապրիլի 27-ին պարապմունքները կվերսկսվեն տարրական դասարաններում:

Դանիայում կարանտինի սահմանափակումների մեղմացման առաջին փուլը սկսվեց ապրիլի 15-ին: Մանկապարտեզներն ու տարրական դասարանների դպրոցները բացվել են, մնացած կրթական հաստատությունները փակ են մինչև մայիսի 10-ը: