կարևոր
1176 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 11:23

Նեպոմնյաշչին և Կարուանան հաղթել են Կարլսենի կազմակերպած մրցաշարի երկրորդ տուրում

Նեպոմնյաշչին և Կարուանան հաղթել են Կարլսենի կազմակերպած մրցաշարի երկրորդ տուրում

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան երկրորդ տուրի երկրորդ խաղային օրվա պարտիաները:

Այս տուրում Ֆաբիանու Կարուանան 3:2 հաշվով հաղթել է Դին Լիժենին, իսկ Յան Նեպոմնյաշչին առավելության է հասել Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ:

Այժմ առաջատարներն են Մագնուս Կարլսենը և Ֆաբիանու Կարուանան, ովքեր ունեն 5-ական միավոր:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան: