01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 3 քաղաքացու հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հիշեցնենք, որ կրկնակի թեստավորվել էին Քարվաճառում օրեր առաջ նոր կորոնավիրուսի վարակով հաստատված երկու վարարակիրները, որոնցից մեկի մոտ թեստավորման արդյունքը եղել է բացասական:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի, եթե 24 ժամ հետո նշյալ քաղաքացու հետազոտության արդյունքները կրկին բացասական լինեն, ապա նա կհամարվի բուժված և բուժմիավորումից դուրս կգրվի:
Երկրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը դեռևս դրական է, ինչը նշանակում է, որ նա շարունակելու է բուժման գործընթացը:
Երրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը ևս բացասական է, այսինքն՝ նրա մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»։