28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեպի ԱՄՆ միգրացիայի վերաբերյալ արգելքը կգործի 60 օր: Որոշումն առաջին հերթին վերաբերելու է օտարերկարցիներին, ովքեր ցանկանում են ձեք բերել «գրին քարտ»՝ ԱՄՆ-ում մշտական կացության իրավունք:
«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ, ըստ նախագահի, այս քայլի նպատակն է պաշտպանել ամերիկյան աշխատանքի շուկան օտարերկրա քաղաքացիների հոսքից:
Նշվում է, որ արգելքը չի վերաբերելու զբոսաշրջիկներին, ուսանողներին: Կախված իրավիճակից՝ որոշմամբ սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել:
«Ճիշտ չէր լինի և արդար չէր լինի, որ աշխատանքի տեղերը զբաղեցնեին արտերկրից եկած միգրանտները տեղի ամերիկացնիների փոխարեն, որոնք կորոնավիրուսի բռնկման հետևանքով կորցրել են իրենց աշխատատեղերը»,-Սպիտակ տանն ամենօրա ճեպազրույցի ժամանակ նշել է նախագահ Թրամփը: