կարևոր
1352 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 09:18

Տվյալ օրը պատմության մեջ

Տվյալ օրը պատմության մեջ

Ապրիլի 22, տարվա 112-րդ (նահանջ տարիներին՝ 113-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 253 օր:

  • 1870 թ. – ծնվել է Վլադիմիր Լենինը, ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավարը, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին ղեկավարը և ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922 թ.-ից (մահ. 1924 թ.)։
  • 1915 թ. – Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվեց զանգվածային թունավորման զենք։
  • 1918 թ. – Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը Ռուսաստանից։
  • 1994 թ. – Հայաստանում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը, որին արժանացած անձինք պարգևատրվում են Հայրենիքի շքանշանով։
  • 1996 թ. – Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները։