կարևոր
2049 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-22 00:02

Իսպանիայում 40 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել են ցլերի վազքի Սան Ֆերմինի փառատոնը

Իսպանիայում 40 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել են ցլերի վազքի Սան Ֆերմինի փառատոնը

Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով 40 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել են ցլերի վազքի Սան Ֆերմինի փառատոնը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ավանդական փառատոնը անցկացվում է հուլիսին՝ Պամպլոնա քաղաքում, այն տևում է 8 օր և գրավում է հարյուր հազարավոր մասնակիցների՝ Իսպանիայից և ողջ աշխարհից։ Այն միջազգային ճանաչում է ստացել Էռնեստ Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» (1926թ․) վեպի շնորհիվ։  

Վերջին անգամ փառատոնը չեղարկել էին 1978 թվականին՝ քաղաքական անկարգությունների պատճառով։

Վերջին տվյալներով՝ Իսպանիայում կորոնավիրուսով վարակված 204 000 մարդ կա եւ ավելի քան 21 200 մահվան դեպք։