կարևոր
1526 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 23:06

ՕՊԵԿ+ երկրների նախարարները քննարկել են նավթի շուկայում տիրող իրավիճակը

ՕՊԵԿ+ երկրների նախարարները քննարկել են նավթի շուկայում տիրող իրավիճակը

ՕՊԵԿ+ ձևաչափի անդամ երկրներից մի քանիսի, այդ թվում՝ Ղազախստանի, Նիգերիայի, Վենեսուելայի նախարարները ոչ պաշտոնական տեսահամաժողով են անցկացրել, որի ընթացքում քննարկել են նավթի շուկայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության թվիթերյան հաղորդագրությունը:

Տեսաժողովի մասնակիցները հաստատել են իրենց պատրաստակամությունը կրճատել նավթի արդյունահանումը ապրիլի 12-ին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում և կոչ են արել կանոնավոր կերպով նման համաժողովներ անցկացնել իրավիճակը քննարկելու և վերահսկելու համար: