կարևոր
1757 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-21 23:16

1-ին զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

1-ին զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

1-ին զորամիավորման N զորամասի տանկային վաշտերի ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ընթացքում, հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները:

Զինծառայողների մասնագիտական գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված զորավարժությանը ներգրավված անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: