կարևոր
1687 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-21 22:35

Ֆետելը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել «Ֆերարի»-ի հետ

Ֆետելը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել «Ֆերարի»-ի հետ

«Ֆորմուլա 1»-ի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը չի շարունակի համագործակցությունը «Ֆերարի»-ի հետ: Այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: 

Աշխարհի քառակի չեմպիոն Ֆետելը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել «Ֆերարի»-ի հետ: Գերմանացին հրաժարվել է նոր պայմանագրից, քանի որ իտալական թիմը նոր մրցաշրջանի համար առաջարկել է միայն 12 միլիոն աշխատավարձ, այնինչ Ֆետելը մինչ այս ստանում էր 40 միլիոն:

Սեբաստիան Ֆետելը իր նորամուտը «Ֆորմուլա 1»-ում տոնել 2007 թվականին: Հանդես է եկել «BMW», «Toro Rosso», «Red Bull» և «Ferrari» ակումբներում: Գերմանացին աշխարհի չեմպիոնի է դարձել 4 անգամ` 2010, 2011, 2012, 2013 թվականներին: