կարևոր
2176 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-21 23:39

«Բարսելոնա»-ն վաճառքի կհանի իր մարզադաշտի անվանումը

«Բարսելոնա»-ն վաճառքի կհանի իր մարզադաշտի անվանումը

 «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը մտադիր է վաճառքի հանել թիմի մարզադաշտի անվանումը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմն այս կերպ փորձում է դուրս գալ ֆինանսական ճգնաժամից, որում հայտնվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Մարզադաշտի անվանման վաճառքը նախատեսված է մեկ տարվա համար:

«Բարսելոնա»-ի «Նոու Կամպ» մարզադաշտը կառուցվել է 1957 թվականին: Այն համարվում է Եվրոպայի ամենամեծ մարզադաշտը և տեղավորում է 99,354 հանդիսական:

Ավելի վաղ լուրեր կային, որ «Բարսելոնա»-ն կկորցնի մոտ 20 միլիոն եվրո, եթե Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը շարունակվի առանց հանդիսականների: «Կապտանռնագույնները» «Նոու Կամպ» մարզադաշտում անցկացրած ամեն խաղում կորցնելու են 3,3 միլիոն եվրո միայն տոմսերի վաճառքից: Իսկ ակումբի ընդհանուր ֆինանսական կորուստը կազմելու է մոտ 20-25 միլիոն եվրո:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց  մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: