կարևոր
2277 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-21 21:34

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում երկու նախագիծ է

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում երկու նախագիծ է

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի ապրիլի 22-ին։ Այս մասին հայտարարությունը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում։

Ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է։

Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։